Wordpress plugins
Payment Gateway for EVOCABANK

Payment Gateway for EVOCABANK

Version : 1.0.7
Tested up to : 6.3.1
Number of download : 2
Average rating : 0 / 5 on 0 votes 0 votes, 0 avg.rating

Screenshots

Payment Gateway for EVOCABANK
Payment Gateway for EVOCABANK
Payment Gateway for EVOCABANK
Payment Gateway for EVOCABANK

Payment Gateway for EVOCABANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգը։ Նկարագրություն Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Հեռախոսահամար` 044 60 55 52 Էլ-հասցե՝ atm@evocabank.am Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։ Նույնականացում Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։ Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։ Աշխատանքային նկարագիր Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։ Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝ – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2) 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն* Installation/ Ինտեգրում Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) Ներբեռնել Payment-Gateway-for-evocabank.zip-ը /wp-content/plugins/ տարածք Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-evocabank.zip ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Իրավունքեր Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Ուշադրություն Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։ ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում – այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար – WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

Download now