Wordpress plugins
Payment Gateway for Telcell

Payment Gateway for Telcell

Version : 2.0.0
Tested up to : 6.2.2
Number of download : 0
Average rating : 5 / 5 on 1 votes 1 votes, 5 avg.rating

Screenshots

Payment Gateway for Telcell
Payment Gateway for Telcell
Payment Gateway for Telcell
Payment Gateway for Telcell

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։ Նկարագրություն Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։ Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար: Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Պլագինի աշխատանքային նկարագիր Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։ Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ • Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով, • Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը, • Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին, • Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։ Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1) Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։ Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։ Առկա է կառավարման եռալեզու վահանակ։ Պլագինն ունի՝ • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ), • տեխնիկական լոգավորման հնարավորություն, • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն, • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։ Ուշադրություն Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։ Ինտեգրում Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով Տարբերակ 1 (FTP) Ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip-ը /wp-content/plugins/ տարածք Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը Տարբերակ 2 1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։ Իրավունքեր Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։ Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։ «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում • այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար, • WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար, • օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

Download now